Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամի պետական պարտատոմսեր
ՏնտեսությունՖինանսների նախարարությունն անցկացրել է 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական ուղենիշային միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2-3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 616 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 052 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 564 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 540 մլն 542 հազար 309 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3497 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.3813 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: