Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում ՃՇՀԱՀ-ի պուրակում 34 ծառ է տնկվել
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի կազմակերպած համաքաղաքային շաբաթօրյակը նպաստեց կանաչապատ զանգվածների և տարածքների ավելացմանը: Ինչպես տեղեկացրեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, շաբաթօրյակի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի նախաձեռնությամբ համալսարանի պուրակում տնկվել է 34 ծառ՝ 10-12մ բարձրությամբ չորս եղևնի և 1-2մ բարձրությամբ սոճու 30 տնկի:
Համալսարանի շրջակա միջավայրի բարեկարգումը և կանաչապատումը ՃՇՀԱՀ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Նորատունկ ծառերի աճին և, ընդհանրապես, կանաչապատ գոտու զարգացմանը կնպաստի ոռոգման կաթիլային համակարգը, որը համալսարանը ներդրել է 2014-ի հուլիս-օգոստոսին: