Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 13 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 4 պատահարի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է կողոպուտի 1, գողության 8 և խարդախության 13 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: