Դոլարի փոխարժեքը նվազել է 1.42 դրամով
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 15-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.42 դրամով` կազմելով 472.64 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.39 դրամով և կազմել 500.86 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.21 դրամով` կազմելով 9.36 դրամ։ Բրիտանակ ան ֆունտի փոխարժեքն աճել է 2.37 դրամով և կազմել 695.82 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 15-ին կազմել է 18 հազար 155.1 դրամ, արծաթի գինը՝ 244.35 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 429.5 դրամ: