Ադրբեջանցին ծանր վնասվածքներ է ստացել ականի պայթյունից
ՀասարակությունԱդրբեջանի Գյորանբոյի շրջանի Զեյբա գյուղի 21-ամյա բնակիչ Նուրլան Նուղեդին օղլու Քարիմովը ծանր վնասվածքներ է ստացել ականի պայթյունից:
Այս մասին հայտնում է report.az լրատվական կայքը:
Ըստ կայքի` միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտ զորքերի շփման գծին մոտ վայրում: Նաս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյորանբոյի շրջանային հիվանդանոց, որտեղ անդահամատել են նրա ոտքը:
Գյորանբոյի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Էլչին Ջահանգիրովը կայքին տված հարցազրույցում հաստատել է փաստը: