5 տարի հետախուզվող Աշուդիկին բերման են ենթարկել «Զվարթնոցում»
ՀասարակությունՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն ապրիլի 14-ին, ժամը 21.30-ին, Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 52-ամյա Աշուդիկ Չ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. ապրիլի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: