Բուրաստանում հրդեհվել է անասնագոմի տանիքը
ՀասարակությունԱրարատի մարզային փրկարարական վարչությունում ապրիլի 15-ին ժամը 23:31-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ մարզի Բուրաստան համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 34 տան տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեպքի վայրում պարզ է դարձել, որ հրդեհվել է Վ.Ա.-ին պատկանող 70 ք/մ տարածքով անասնագոմի տանիքը եւ կուտակված 250 հակ անասնակերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:09-ին եւ հանգցվել` ժամը 01:53-ին:
Լիլիթ Մաճկալյան