Կենտրոնական բանկի աշխատակցուհին հեռացվել է աշխատանքից մարմնավաճառությամբ զբաղվելու համար
ՀասարակությունՆիդերլանդների Կենտրոնական բանկի աշխատակցուհուն հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ վերջինս աշխատանքից ազատ ժամերին զբաղվում է մարմնավաճառությամբ: Այս մասին գրում է The Daily Mail-ը` նշելով, որ այդ աշխատակցուհին եղել է էլիտար մարմնավաճառուհի:
46-ամյա աշխատակցուհին, ում անունը չի հրապարակվում, ԿԲ-ում աշխատել է 8 տարի, իսկ մարմնավաճառ` 6 տարի: Որոշ շրջանակներում Կոնչիտա վան-դեռ-Վաալ անունով հայտնի այս կինը ստացել է ամենաքիչը 625 դոլար իր մատուցած ծառայությունների համար, իսկ մեկ շաբաթ հաճախորդի հետ ժամանակ անցկացնելու համար նա պահանջել է 14 հազար եվրո:
Նշենք, որ Կոնչիտան պաշտոնապես գրանցված չի եղել որպես մարմնավաճառ, այնինչ հոլանդական օրենքները հենց դա են պահանջում: