Կառավարությունը հաստատեց ԼՂՀ-ին վարկ տրամադրելու նախագիծը
ՀասարակությունՀՀ կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում 20 մլն դոլարի համարժեք դրամի բյուջետային վարկ տրամադրելու որոշման նախագիծը: Վարկը կտրամադրվի մինչ 2019թ. դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ վարկը տրամադրվում է ԼՂՀ ֆինանսների նախարարության երաշխիքի հիման վրա:
Վարկը կտրամադրվի տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով: Վարկի հիմնական գումարի մարումը կիրականացվի 2016 թվականի մարտի 25-ից, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը՝ 2015 թվականի հունիսի 25-ից: