Հայաստանում կբարեկարգեն դեպի Իրանի սահման տանող ճանապարհը
ՀասարակությունԵրևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի առանձին հատվածների մակերևույթային փոսային աշխատանքներ իրականացնելու համար 2015 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից երկրորդ եռամսյակում Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվեց ավելի քան 53 մլն դրամ: Կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ֆինանսական սղության պատճառով հավելյալ գումար խնդրելու խնդիր է առաջացել այդ կարևորագույն խնդիրը լուծելու համար:
Վարչապետ Հովիկ Աբահամյանն էլ նշեց, որ ճանապարհն իրոք վատ վիճակում է, և կառավարությունը կտրամադրի անհրաժեշտ գումարը՝ այն վերականգնելու համար: