Բաղրամյան պողոտայում «Օպել»-ը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 16-ին՝ ժամը 13.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 հասցեում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությու նից, դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 79Ա շենքի մոտակայքում «Օպել» մակնիշի 34MD567 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մ. Խ.) վրաերթի է ենթարկել մոտ 55-ամյա կնոջ, ով, տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից: