Ինտերնետ-նախագիծ, որի օգնությամբ դու կարող ես գտնել քո նմանակին. Կան առաջին արդյունքները (տեսանյութ)
TVՀամաձայն տարածված տեսակետի, յուրաքանչյուր մարդ առնվազն 7 նմանակ ունի, ովքեր չեն հանդիսանում ազգականներ: Եվ ահա երեք ամբիցիոզ բրիտանացիներ Twin Strangers անունով ինտերնետ-նախագիծ են գործի դրել, որի օգնությամբ դուք լավ հնարավորություններ ունեք ձեր նմանակների գտնելու համար:
Հետաքրքիր է, որ առաջինն իր նմանակին գտել է Twin Strangers ծրագրի ստեղծողներից մեկը` Նիմ Ջինը: Պարզվել է, որ ջրի երկու կաթիլի օրինակով իրար նման աղջիկներն ընդամենը մի քանի 100 կմ հեռավորության վրա են ապրել, սակայն չեն իմացել միմյանց գոյության մասին:
Իրենց նմանակին գտնել կարող են բոլորը, ընդ որում, անվճար: