Դոլարի փոխարժեքը փոքր-ինչ աճել է
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 17-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով` կազմելով 472.28 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 7.14 դրամով և կազմել 510.96 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.17 դրամով` կազմելով 9.29 դրամ։ Բրիտանակա ն ֆունտի փոխարժեքն աճել է 8.52 դրամով և կազմել 710.12 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 17-ին կազմել է 18 հազար 287.03 դրամ, արծաթի գինը՝ 250.08 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 719.91 դրամ: