Հայաստանը ձգտելու Է հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման. Օլեգ Եսայան
ՀասարակությունԵրեւանը ձգտելու Է հասնել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, քանի որ դա Հայաստանի ազգային անվտանգության հարց Է: Այդ մասին ապրիլի 17-ին ասել Է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:
«Քանի որ ներկայիս Թուրքիան, չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, նա անմիջական պատասխանատվություն Է կրում: Մենք ձգտելու ենք հասնել միջազգային ճանաչման, որովհետեւ դա վերաբերում Է մեր ազգային անվտանգությանը: Ի վերջո, ցեղասպանույթան զոհ դառնալով, մենք, ասես, պարտականություն ենք ստանձնել հետագա սերունդների հանդեպ, ընդ որում՝ ոչ միայն մեր ժողովրդի: Մենք պարտավոր ենք դառնալ այդ պայքարի առաջատարը»,-ասել Է դեսպանը՝ ելույթ ունենալով Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողովում:
Մեկնաբանելով այն փաստը, որ աշխարհի ոչ բոլոր պետություններն են ճանաչում հայերի ցեղասպանության փաստը, դիվանագետը նշել Է, թե խնդիրն այն Է, որ մինչ այժմ աշխարհում առկա Է քաղաքական անտաբերությունը եւ, որ հատկապես նկատելի Է, քաղաքական նպատակահարմարությունը:
«Իսկ դատապարտումը հարկավոր Է բոլորին, ոչ միայն հայ, այլեւ թուրք ժողովրդին: Անխուսափելի են նորմալ հարաբերությունները մեր ժողովուրդների միջեւ, բայց դրա համար որոշակի քայլեր են հարկավոր»,-հավելել Է դեսպանը:
Դրա հետ մեկտեղ դիվանագետն ընդգծել Է, որ հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումները, որոնք անցկացվում են Ռուսաստանում եւ աշխարհի այլ երկրներում, «ուղղված չեն Թուրքիայի, թուրք ժողովրդի դեմ»: «Ավելին, մենք ուրախ ենք, որ ողջամիտ խոսքեր են հնչում նաեւ այն կողմից: Մենք վստահ ենք, որ համընդհանուր ճանաչումն ու դատապարտումն անխուսափելի Է: Հայերը կշարունակեն ինտենսիվորեն շարժվել այդ ուղղությամբ»,-ասել Է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը: