«Ուր էինք, ուր ենք հասել և ուր ենք գնում» Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Արտո Թունջբոյաջյանից և Արմենիան Նեյվի բենդից
ՄշակույթԱպրիլի 19- ին' ժամը 19:30- ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համարգին ընդառաջԱրտո Թունչբոյաջյանը հանդիպեցին լրագրողներին: Արմենիան Նեյվի բենդի և Թունչբոյաջյանը «Ուր էինք, ուր ենք հասել և ուր ենք գնում» խորագիրը կրող համերգը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգային ծրագրին հյուր կլինի նաև երգիչ Գոռ Սուջյանը:
Այն հարցին, թե արդյոք համերգային ծրոգրով շրջագայություն սպասվում է, Արտո Թունչբոյաջյանն ասաց, որ ամեն բան կախված է հանդիսատեսի արձագանքից:
Անդրադառնալով այն հարցին, թե իր համար ինչ նշանակություն ունի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը, երգիչը հավելեց.
«Ինձ, երբ հարցնում են Ցեղասպանություն եղե՞լ է, ասում եմ՝ քույրիկ ջան, ճիշտը ասեմ՝ իրար հետ բա՞նտ գնանք, թե՞ մի հատ սուտ ասեմ, գնանք սուրճ խմենք: Մեր ցավը մեզ վնաս է տվել, խանգարել, բայց մենք կանգնել ենք և պետք է կարողանանք աշխարհին ասենք, որ մարդկանց մտքերը փոխվի, Ցեղասպանություններ էլ չլինեն, դա իմ երազանքն է»:
Ի դեպ նշենք, որ Թունչբոյաջյանը ասուլիսի ավարտին երգերից մեկից մի հատված կատարեց լրագորղների համար: