Զապորոժիեում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով
ՀասարակությունՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում մեկնարկել է միջազգային գիտաժողով հայ եւ ուկրաինացի գիտնականների, պատմաբանների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Անալիտիկան», նմանատիպ քննարկումներ արդեն կայացել են Ուկրաինայի հայաշատ այլ քաղաքներում:
Տարելիցին նվիրված՝ Չերկասսի եւ Խարկով քաղաքներում այսօր տեղի է ունեցել ցուցահանդեսների բացում, իսկ ապրիլի 18-ին Կիեւում կկ այանա թեմատիկ քննարկում եւ ֆիլմի ցուցադրություն: