Մոլորակի ամենաուժեղ աղջիկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կժամանի Հայաստան
LifestyleՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը շատերի ուշադրությունն է Հայաստանի վրա սևեռում: 2015 թվականին մայրաքաղաք Երևանն իր հարկի տակ ընդունեց և՛ հայկական արմատներով, և՛ օտարազգի բազում բարեկամների:
Օրեր առաջ պարզ դարձավ, որ ապրիլի 22-ին Հայաստան կժամանի նաև հոլիվուդյան դերասանուհի Ռոնդա Ռոուզը, ով նաև ձյուդոյի աշխարհի չեմպիոն է, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: «Ռոուզը նաև UFC տարբերակով աշխարհի չեմպիոն է, ճանաչվել է մոլորակի ամենաուժեղ աղջիկը:
Նկարահանվել է հոլիվուդյան այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Неудержимые 3»-ը, «Форсаж 7»-ը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց մարզուհու հայազգի մարզիչ Մարտին Բերբերյանը:
Մարզչի խոսքերով՝ Հայաստան գալու միտքը Ռոուզինն է. «Նա գրեթե իր ողջ ժամանակն անցկացնում է հայերի միջավայրում, մարզվում է հայկական մարզադպրոցում: Քանի որ իր մարզիչները՝ ես և Էդմոնդ Թարվերդյանը հայեր ենք, մեծ ցանկություն ուներ Հայաստանում լինել: Տեղեկացված է Եղեռնի մասին և ցանկացավ հենց այդ օրը ներկա գտնվել և հարգել զոհերի հիշատակը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: