Էրդողանի դեմ մահափորձ իրականացրած թուրքը մոտ 12 տարվա ազատազրկման է դատապարտվել
ՀասարակությունԹուրքիայի քաղաքացի Ֆերհաթ Յըլդըզը, ով մեղադրվում էր 2014թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ, դատապարտվել է 11 տարվա և 8 ամսվա ազատազրկման:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Ինքը՝ Յըլդըզը, իր զղջումն է հայտնել կատարվածի առնչությամբ՝ նշելով, որ Էրդողանին սպանելու մտադրություն չի ունեցել, այլ պարզապես փորձել է իր բողոքի ձայնը հայտնել: