Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Արարատում 100 ծառ է տնկվել
ՀասարակությունԱրարատի մարզում շուրջ երկու ամիս է կատարվում են կանաչապատման, ծառերի եւ ճյուղերի ձեւավորման, էտման, ծառերի բների սպիտակեցման, կանաչ տարածքների մշակման, ծաղիկների տնկման աշխատանքներ: Հիշյալ աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանների կոմունալ եւ սպասարկման բաժինների հոսկողության ներքո, իսկ մարզկենտրոն Արտաշատում` «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ի կողմից:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, ՀՀԿ կանանց խորհուրդը` նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, Արարատի մարզի տարբեր տարածաշրջաններում խորհրդանշական 100 ծառ է տնկել:
Ծառատունկը մեկնարկեց Վեդի քաղաքից, որտեղ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի շրջակայքում հանրապետական տիկնայք ծառեր տնկեցին: Արարատ քաղաքի միջնակարգ դպրոցի բակում ծառատունկին մասնակցեցին նաեւ աշակերտները: Ծառատունկը շարունակվեց Արտաշատ քաղաքում. Սբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում մի քանի տարի հետո վեր կխոյանան սաղարթախիտ հացենիները: Մասիս քաղաքի զբոսայգում ևս տնկեցին 100 ծառ:
Արարատի մարզի բոլոր տարածաշրջաններում ծառատունկին մասնակցել են քաղաքապետները, դպրոցականները եւ քաղաքացիները: