Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին ընդառաջ` հրշեջ-փրկարարներն աջակցում են մաքրման աշխատանքների իրականացմանը
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք ապրիլի 17-ից մինչ այսօր ներգրավված են Երևանի մարզահամերգային համալիրին հարակից տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապրիլի 18-ից մինչ այսօր Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ նմանատիպ աշխատա նքներ է իրականացնում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրի տարածքում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներն աջակցում են համապատասխան ծառայություններին դժվարմատչելի վայրերում հատուկ տեխնիկայի օգնությամբ կատարել մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: