Բաքվում 12-ամյա դպրոցականն ինքնասպանություն է գործել
ՀասարակությունԲաքվի Քյուրդախանի ավանում սեփական տանը կախվել է 12-ամյա դպրոցական Ռուսլան Հասանլին:
Այս մասին APA-ին հայտնել է Բաքվի Սաբունչիի շրջանի ոստիկանությունը:
Անչափահասի ինքնասպանության պատճառը դեռեւս հայտնի չէ: Ռ. Հասանլին Քյուրդախանիի միջնակարգ դպրոցի աշակերտ էր: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Այս տարվա ընթացքում սա անչափահասի` ինքնասպանությամբ կյանքին վերջ դնելու երկրորդ դեպքն է Ադրբեջանում:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն ինքնասպանության 52 դեպք է գրանցվել: