Ցեղասպանության տարելիցին նվիրված «Հավերժից էլ երկար» տեսահոլովակը կներկայացվի հանրությանը
ՄշակույթՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ժամանակակից արվեստների միության աջակցությամբ ապրիլի 20-ին «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա «Դետք» խմբի «Հավերժից էլ երկար» երգի և տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երաժշտության հեղինակը Արման ԱՄՊ-ն է , բառերի հեղինակներն են Համլետ Առաքելյանը, Անուշ Վարդանյանը, տեսահոլովակը` Կարեն Գալստյանի:
XX