ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում
ՀասարակությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1969թ. ծնված Աբել Կ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Աբել Կ.-ն 2014թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Կարասունսկի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: