Սիրուշոն նոր երգ եւ տեսահոլովակ է պատրաստում (ֆոտո)
LifestyleԵրգչուհի Սիրուշոն պատրաստվում է իր երկրպագուների դատին հանձնել նոր երգ եւ տեսահոլովակ, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:
Սիրուշոն լուսանկար է հրապարակել Ավետ Բարսեղյանի հետ, որում նրանք ստեղծագործական պրոցեսի մեջ են, ինչից կարելի է ենթադրել, որ երգչուհու նոր երգի բառերը վստահվել են Ավետին:
Երգչուհին այլ լուսանկարներ էլ է հրապարակել, որոնք թեեւ չի մեկնաբանել, բայց ակնհայտ է, որ դրանք նրա նոր տեսահոլովակի նկարահանման ընթացքից են:
Ի դեպ, մի քանի օր առաջ էլ Սիրուշոն լուսանկարներ էր հրապարակել իր պարային փորձերից եւ ձայնագրման ընթացքից: