Ոստիկանապետը պարգևատրել է քաղավիացիայի գլխավոր վարչության և «ԱՐՄԵՆԻԱ միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ներկայացուցիչներին
ՀասարակությունՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «ԱՐՄԵՆԻԱ միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներին: Ինչպես փոխանցեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գասպարյանը կարևորել է այդ կառույցների և ոստիկանության սերտ համագործակցությունը:
Գասպարյանի հրամանով ոստիկանությանը ցուցաբերած աջակցության, ինչպես և ոստիկանության ու «ԱՐՄԵՆԻԱ Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջև համագործակցության զարգացման գործում անձնական ներդրում ունենալու համար ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը՝ Ոստիկանության պատվոգրով, ընկերության ադմինիստրատոր Գայանե Ստեփանյանը՝ հուշանվեր ժամացույցով:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության, ինչպես և համագործակցության զարգացման գործում անձնական ներդրում ունենալու համար ոստիկանության զինանշանը կրող ժամացույցով պարգևատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: