ԱԺ-ում քննարկվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին պատգամավորների մասնակցության հետ կապված հարցեր
ՀասարակությունԱզգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել: Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության քվեարկությունից հետո խորհրդակցություն է անցկացնելու՝ քննարկելու համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին պատգամավորների մասնակցության հետ կապված հարցեր:
«Մենք կքննարկենք, հետո բոլոր պատգամավորներին կներկայացնենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցության պաշտոնական արարողակարգը»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Այս պահին խորհրդակցությունը շարունակվում է: Խորհրդակցությունը լրագրողների համար փակ է: