Ապրիլի 23-24-ին թանգարաններն այցելուներին կներկայանան հատուկ ծրագրերով
ՄշակույթՀամաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2015 թվականի ապրիլի 11-ի N 185-Ա հրամանի` նախարարության համակարգի բոլոր թանգարաններում 2015 թվականի ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 10:00-18:00-ն, սահմանվել են աշխատանքային ժամեր, իսկ 2015 թվականի ապրիլի 30-ը` սահմանվել ոչ աշխատանքային օր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, թանգարաններն այցելուներին կներկայանան ինչպես հիմնական ցուցադրությամբ, այնպես էլ հատուկ ծրագրերով: