Դոլարի փոխարժեքն աճել է 0.25 դրամով
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 21-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.25 դրամով` կազմելով 473.43 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.62 դրամով և կազմել 506.00 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.33 դրամով` կազմելով 8.84 դրամ։ Բրիտ անական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.85 դրամով և կազմել 704.75 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 21-ին կազմել է 18 հազար 212.08 դրամ, արծաթի գինը՝ 244.91 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 504.3 դրամ: