«Նասդաք Արմենիա»-ում դոլարի առքուվաճառք չի կատարվել
Տնտեսություն«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում ապրիլի 21-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել: ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 475.00 դրամ, պահանջարկը` 474.25 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 5 մլրդ 100 մլն դրամի գործարք: Առաջարկը կազմել է 14.00 տոկոս, իսկ միջին տոկոսադրույքը` 14.0615:
Մարտի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.29 դրամ, մարտի 24-ին` 473.37 դրամ, 25-ին` 471.74 դրամ: Մարտի 27-ին, 28-ին և 29-ին գործարք չի կատարվել: Մարտի 30-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.70 դրամ, 31-ին` 471.95 դրամ, ապրիլի 1-ին` 472.91 դրամ, 2-ին` 473.75 դրամ, 3-ին` 475.50 դրամ: Ապրիլի 4-12-ը գործարք չի կատարվել: Ապրիլի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.50 դրամ, 14-ին` 472.84 դրամ, 15-ին` 472.25 դրամ: Ապրիլի 16-19-ը գործարք չի կատարվել: Ապրիլի 20-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.90 դրամ: