Արաբական երկրների կոալիցիան հայտարարել է Եմենում ռազմական օպերացիայի ավարտի մասին
ՀասարակությունՍաուդյան Արաբիայի գլխավորած մերձավորարևելյան պետությունների կոալիցիան հայտարարել է Եմենում «Վճռականության փոթորիկ» ռազմական օպերացիայի ավարտի մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Arabiya TV-ին:
Նշվում է, որ «կոալիցիան հասել է Եմենում իր նպատակներին», և այժմ կսկսվի նոր՝ «Հույսի վերածնություն» կոչվող օպերացիան: Այն ուղղված կլինի անվտանգության ապահովմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև դիվանագիտական ճանապարհով հակամարտության լուծմանը: Բրիգադային գեներալ Ահմեդ Ասերին ասել է, որ «կոալիցիան նախկինի պես կխոչընդոտի հութիների կողմից Եմենում որևէ օպերացիա անցկացնելու փորձին»:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ կոալիցիայի օդային հարվածները ոչնչացրել են հութի ապստամբների և նախկին նախագահ Ալի Աբդալահ Սալեհի ձեռքում գտնվող ողջ բալիստիկ զենքը: