France 24-ի եթերն ապրիլի 24-ին ամբողջությամբ նվիրված կլինի հայ ժողովրդին
ՀասարակությունՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին ֆրանսիական «France 24» հեռուստաալիքի ֆրանսերեն և անգլերեն բաժինների եթերն ամբողջությամբ նվիրված կլինի հայ ժողովրդին, պատմությանը և մշակույթին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` կհեռարձակվեն այդ նպատակով ամիսների ընթացքում պատրաստված ռեպորտաժներ Հայաստանի և Երևանի մասին: Մեծ տեղ կհատկացվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հաղորդումներին և քննարկումներին, կներկայացվի հայոց պատմությունը և հայկական մշակույթը: Կցուցադրվի նաև Թուրքիայում ծպտյալ հայերի վերաբերյալ ռեպորտաժ. լրագրողները կհետևեն վերջիններիս առաջին այցելությանը դեպի Հայաստան:
Բացի այդ, «France 24»-ի եթերում օրվա ընթացքում պարբերաբար ուղիղ հեռարձակմամբ կլուսաբանվի Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային արարողությունը և Ֆրանսիայում հիշատակի միջոցառումները:
XXX