Փարիզում ահաբեկչություն է կանխվել
ՀասարակությունՖրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է մի երիտասարդի ձերբակալության մասին, ով հարձակում էր նախապատրաստում մի շարք եկեղեցիների վրա: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Նշվում է, որ 24-ամյա ուսանողի մոտ հայտնաբերվել է զենք և զինամթերք:
Ըստ վարչության՝ ուսանողը մտադիր էր ահաբեկչական գործողություններ իրականացնել Փարիզի երկու եկեղեցիներում: