Հզոր տոռնադո` Բրազիլիայի հարավում
ՀասարակությունԲրազիլիայի հարավում հզոր տոռնադոյի հետևանքով մահացել է 2, վիրավորվել 120 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Սանտա Կատարինա նահանգի քաղաքացիական պաշտպանությանը:
Տարերքը վրա է հասել Շանշերե քաղաքում, որը, փրկարարների գնահատականներով, տոռնադոյից հետո մոտ 30 տոկոսով ավերվել է: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել տները, ուժգին քամուց լրջորեն վնասվել է 2.6 հազար կառույց:
Քամու արագությունը հասել է 84 կմ/ժ-ի:
Բժիշկներին են դիմել 300 տուժածներ, որոնցից 120-ը հոսպիտալացվել է: Նրանցից շատերի վիճակը ծանր է:
Քամին տապալել է էլեկտրափոխանցման լարերի հենասյուները, ուստի քաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի: