Կրկին տեսնում եմ մերժողականություն, թացը չորի հետ խառնելու ցանկություն. Վիգեն Սարգսյանը` Դավութօղլուի ուղերձի մասին
ՀասարակությունՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ուղերձում որևէ նոր բան չի տեսել: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ այդ ուղերձում կրկին տեսնում է մերժողականություն և իրողությունը քողարկելու ցանկություն: «Ես կրկին տեսնում եմ մերժողականություն, իրողությունը թաքցնելու, ինչպես ժողովուրդն է ասում, թացը չորի հետ խառնելու ցանկություն, երբ զոհն ու դահիճը դրվում են նույն հարթակի վրա «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սարգսյանը:
Նրա խոսքով' Դավութօղլուի ելույթից նորից տպավորություն է ստեղծվում, որ եղել է պատերազմ, որի ընթացքում եղել են զոհեր, որոնց համար իրենք ցավում են: «Բայց պատերազմներում միշտ կան կողմեր, և յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում իր դիրքորոշումն ու կեցվածքը, և Թուրքիայի ընտրությունն Առաջին աշխարհամարտում բոլորիս հայտնի է»,- նկատեց Վիգեն Սարգսյանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կրկնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2014 թ. ապրիլյան քայլը և ցավակցություն է հայտնել Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհվածօսմանահպատակ հայերի ժառանգներին: Թուրքական կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ հայտարարել է, թե նույնպիսի ցավ են ապրել տարբեր էթնիկ ու կրոնական ենթախորք ունեցող օսմանյան քաղաքացիները՝ նշելով, թե ցեղասպանություն եզրույթի հնչեցումըպատասխանատվության ընդհանրացման ձև է: Դավութօղլուն նաև ակնարկել է, որ Անկարան պատրաստ չէ գնալ Ցեղասպանության ճանաչման ճանապարհով: