Երևան կժամանի Միլորադ Դոդիկը
ՀասարակությունԲոսնիա և Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկն ապրիլի 22-ին կժամանի Երևան: Այցը նախատեսված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական «Ռեգնում» գործակալությունը:
Օրերս Միլորադ Դոդիկը 1915-1917թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություն էր ուղարկել խորհրդարան:
«Հարկավոր է աշխատանքներ տանել մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ընդգծել, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և պետք է ներդրում ունենալ ցեղասպանության ժխտման դեմ պայքարում»,- ընդգծել էր Դոդիկը:
Ապրիլի 23-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Կիպրոսի նախագահների հետ Երևան է ժամանելու նաև Սերբիայի նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը: