Ռուս զինծառայողները Գյումրիում շուրջ 100 լ դոնորական արյուն կհանձնեն Հայաստանի հիվանդների համար
ՀասարակությունԱրյան դոնորի ազգային օրվա շրջանակներում Հայաստանի ռուսական ռազմակայանի ավելի քան 300 զինծառայողներ եւ նրանց ընտանիքներ անդամներ կամավոր կերպով արյուն եւ դրա բաղադրիչներ են հանձնել Հայաստանի բժշկական հիմնարկությունների համար: Ամենամյա բարեգործական ակցիան զորամիավորումում անցկացվում Է արդեն հինգերորդ անգամ: Անցյալ տարիներին ռազմակայանի զինծառայողները հանձնել են շուրջ 500 լիտր արյուն, այս տարի պլանավորվում Է կարիքավոր հիվանդներին հանձնել շուրջ 100 լիտր դոնորական արյուն:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ակցիայի ընթացքում ապրիլի 20-ից մինչեւ 24-ը օկրուգի 1602-րդ կլինկական զինվորական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման մասնագետներն արյուն են վերցնում Գյումրիի զինվորական կայազորի տարածքում: Միջին հաշվով յուրաքանչյուր զինծառայող առաջին անգամ կհանձի շուրջ 200 մլ, իսկ փորձառու դոնորները՝ 350 – 400 մլ արյուն: Լաբորատորիայում արյունն ստուգելուց հետո այն կհանձնվի Հայատանի Հանրապետության բժշկական հիմնարկություններին՝ արյան մեծ կորստով ծանր վիրահատություններ տարած կարիքավոր բնակիչներին եւ հեմոֆիլիայով հիվանդներին օգնություն ցույց տալու համար: