Ոստիկանությունում ապրիլի 22-24-ին կգործի շուրջօրյա «Թեժ գիծ»
ՀասարակությունՑեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն ապահովելու նպատակով, բացի մշտական գործող 1-02 հեռախոսահամարից, ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում շուրջօրյա կգործեն նաև (+37410) 54-69-12, (+37410) 54-69-14, (+37410) 56-12-37 հեռախոսահամարները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, (+37410)& nbsp;56-12-37 հեռախոսահամարը հասանելի կլինի նաև մեր երկիր ժամանած օտարազգի հյուրերի համար՝ անգլերեն լեզվով: