Դանիել Դեքերը ՀՀ քաղաքացիություն է ստացել
ՀասարակությունԱմերիկացի երգիչ եւ երգահան Դանիել Դեքերն իր իսկ խնդրանքով դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Նա այսօր` ապրիլի 22-ին, ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Դեքերի հետ համագործակցող հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ ՀՀ Նախագահի նստավայրում Դեքերն ստացել է Հայաստանի քաղաքացու բոլոր իրավունքները, բացի ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Դանիել Դեքերն ապրիլի 20-ին կայացած ասուլիսում հայտարարել էր, որ թեև ծնունդով հայ չէ, բայց ընտրությամբ ինքն իրեն հայ է համարում: