Երկիր մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Թայլանդի Wat Rong Khun տաճարը, որը հայտնի է Սպիտակ տաճար անվանմամբ, բուդդայական պաշտամունքի ամենահայտնի կենտրոններից է:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` աստվածային ոգեշնչմամբ ստեղծված այս տաճարը նախագծել է թայլանդցի նկարիչ Չալերմչայի Կոսիտպիպատը՝ 1997-ին: Այն գրեթե ամբողջությամբ կործանվել էր այս տարվա մայիսին տեղի ունեցած երկրաշարժից, սակայն նկարիչը, հետևելով տաճարն ավերվելուց փրկելու մասին միջազգային կոչերին, վերանորոգել է այն:
Տաճարի որոշ հատվածներում մուտքն արգելված է՝ մինչ այն ամբողջությամբ չվերականգնվի, բայց զբոսաշրջիկներն այժմ էլ կարող են լուսանկարել այն դրսից: