Մեր «սիրելի» Թուրքիան անդունդն է գլորվում
ԲլոգՌեգինա Ամատունին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անդունդն է գլորվում մեր «սիրելի» Թուրքիան: Սխալը սխալի ետևից: Էրդողանի նյարդերը տեղիք են տալիս. նախ նա լսելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը` «20-րդ դարասկզբին հայ ժողովրդի հանդեպ իրագործած ոճիրն 20-րդ դարի առաջին ցեղասպանություն է», ետ է կանչում Վատիկանում իր դեսպանին: Այնուհետև Էրդողանը սայթակում է երկրորդ անգամ ետ կանչելով Ավստրիայում գտնվող դեսպանին այն բանից հետո, երբ Ավստրիան հայտարարեց` Օսմայնան Կայսրության կողմից 1915թ-ին կատարած ոճրագործությունը Ցեղասպանություն է:
Միշտ չէ չարագործին հաջողվում քողարկել իր ոճրագործությունները: Հիմա որքան ուզում է թող բղավի, թող լծակները աշխատացնի, բայց մարդիկ, պետությունները կույր չեն նրանք տեսնում են թուրքիայի տագնապը, որը նշանակում է. ԵՍ ՄԱՐԴԱՍՊԱՆ ԵՄ...