Չիլիում զանգվածային տարհանում Է սկսվել Կալբուկո հրաբխի ժայթքման պատճառով
ՀասարակությունՉիլիի իշխանությունները հազարից ավելի մարդ են տարհանել երկրի հարավում Կալբուկո հրաբխի սկսված ժայթքման պատճառով: Այդ մասին հաղորդել է տեղական մամուլը:
Անվտանգության նկատառումներով տեղի բնակչությանն արգելվում է գտնվել հրաբխից 20 կիլոմետր շառավղով տարածքում: Հրաբխի ժայթքման շրջանում չեղյալ են հայտարարված ինքնաթիռների թռիչքները: Կառավարությունը կոչ է անում քաղաքացիներին՝ պահպանել հանգստություն եւ խուճապի չմատնվել:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Կալբուկոն, որը Չիլիի ամենավտանգավոր երեք հրաբուխներից մեկն Է, վերջին անգամ ժայթքել է 1972 թվականին: Մեկ ամիս առաջ Չիլիի հարավում արթնացել է մեկ այլ հրաբուխ՝ Վիլյարիկան, ինչը նույնպս հանգեցրեց բնակչության տարհանման: Սակայն շուտով դրա ակտիվությունը նվազեց: