Եմենից ինքնաթիռը Մոսկվայի մարզ Է տեղափոխել տարբեր երկրների 160 քաղաքացիների
ՀասարակությունՌուսական ինքնաթիռը՝ Ռուսաստանի եւ այլ երկրների քաղաքացիներով, որոնք հարկադրված են եղել հեռանալ Եմենից, ապրիլի լույս 23-ի գիշերը վայրԷջք Է կատարել Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայանում: Սա արդեն իններորդ ռուսական ինքնաթիռն Է, որը Եմենից տեղափոխել Է այն քաղաքացիներին, որոնք ցանկացել են հեռանալ այդ երկրից: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Իլ-62 ինքնաթիռով ժամանել Է շուրջ 160 մարդ, այդ թվում՝ Ուզբեկստանի, Կուբայի, Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղազախստանի քաղաքացիներ:
Բոլոր ժամանածները կանցնեն բժշկական, անձնագրային եւ մաքսային ստուգում: Այնուհետեւ նրանց ավտոբուսներով կտանեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարահաման կետ:
Արտգործնախարարությունում նրանց արդեն սպասում են արտասահմանյան պետությունների ներկայացուցիչները, իսկ նրանց, ովքեր կշարունակեն իրենց ճանապարհորդությունը, կփոխադրեն Մոսկվայի օդանավակայաններ: