Ամերիկացի 200 զինվորներ կմիանան Վրաստանում կազմակերպվող զորավարժություններին
ՀասարակությունԱՄՆ-ի 200 զինվորներ կմիանան Վրաստանում կազմակերպվող «Բարձր մակարդակի գործընկերություն» (Noble Partner) անվանումը կրող զորավարժություններին, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տվյալներով՝ վարժանքները մայիսի 11-25-ին տեղի կունենան Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմակայանում: Դրանց նպատակը կլինի վրացի եւ ամերիկացի զինվորականների համատեղելիության բարձրացումը ՆԱՏՕ-ի արագ հակազդման ուժերի (NRF) կազմում:
«Այդ վարժանքները մեր երկրների երկկողմ ռազմական համագործակցության շարունակությունն են»,- հայտարարել են ԱՄՆ-ի դեսպանությունում: