Վրաստանը համագործակցելու Է ԵԱՏՄ-ի երկրների հետ
ՏնտեսությունՉնայած Վրաստանն ընտրել Է եվրատլանտյան ինտեգրացման ուղին, նա համագործակցելու Է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ: Այդ մասին ապրիլի 23-ին լրագրողներին հայտարարել Է հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Մենք համագործակցում ենք այն երկրների հետ, որոնք Եվրասիական միության անդամներ են, եւ դա մեզ չի խանգարում: Մենք ընտրել ենք մեր ուղին, այն եվրոպական ուղին Է, բայց դա չի նշանակում, որ մենք չենք համագործակցելու այն երկրների հետ, որոնք այլ ուղի են ընտրել»,-հայտարարել Է Իմերլիշվիլին:Նա նշել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վրաստան այցի եւ երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ նրա դիրքորոշման կարեւորությունը:«Բելառուսի նախագահի ժամանումը շատ կարեւոր Է, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո դա գործնականում տեղի Է ունեցել առաջին անգամ: Նաեւ շատ կարեւոր Է Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող աջակցությունը, որը շարունակվում Է»,-ասել Է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկօրյա պետական այցով Թբիլիսի Է ժամանել ապրիլի 22-ի երեկոյան: Նախագահի հետ բանակցություններից հետո պլանավորված են նրա հանդիպումները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդի հետ:Ապրիլի 24-ին ծրագրված Է Լուկաշենկոյի ուղեւորությունը Բաթում, որտեղ նա հանդիպում կունենա Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ, կդիտի տեղի ձեռնարկությունները, ինչպես նաեւ կայցելի համերգ: Բացի այդ, Լուկաշենկոն ներկա կգտնվի Բաթումի եւ Բրեստի եղբայրացման մասին պայմանագրի ստորագրման արարողությանը:Բելառուսի նախագահը Վրաստանից կմեկնի ապրիլի 24-ին: