Առաջին և երկրորդ նախագահները պետք է ներկա լինեին Ծիծեռնակաբերդում
ԲլոգԽաչատրյան Ժոռան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ակներև է, որ այս տարի Հայաստանը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում: Այս համատեքստում 100-ամյա տարելիցի միջոցառումներին 3 նախագահների ներկայությունը Ծիծեռնակաբերդում շատ կարևոր է, սակայն ինչպես երևում է, պետական միջոցառումներին չեն մասնակցելու, ոչ առաջին, և ոչ էլ երկրորդ նախագահները:
Ինչպես հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռոբերտ Քոչայանը ապրիլի 24-ին չի կարողանա մասնակցել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցումներին, քանի որ օրերս երկրորդ նախագահին վիրահատել են:
Մի փոքր պարադոքսալ է, որ այդ օրը ամբողջ աշխարհից Երևանում են լինելու տարբեր «տրամաչափի» պատվիրակություններ, լինելու են տարբեր երկրների նախագահներ, իսկ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները մասնակցություն չեն ունենալու:
Ընդհանուր առմամբ, սա այնպիսի խնդիր է, որ պետք է միասնականություն ցուցաբերել: Լավ կլիներ որ Ծիծեռնակաբերդում` պետական միջոցառումներին շրջանականերում, բոլոր նախագահները մասնակցություն ունենային, անկախ ամեն ինչից:
Չէ որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ու մասնակցությունն է ունեցել ընդհանուր գործընթացներում: Բոլոր 3 նախագահներն էլ Ցեղասպանության ճանաչման հարցում մեծ ավանդ են ունեցել և կատարել են ահռելի աշխատանք: Սա անուրանալի փաստ է և ևս մեկ անգամ ընգծում է նրանց մասնակցության կարևորությունը: