ԵԽԽՎ-ն Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունեց
ՄիջազգայինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող, որում հարգում է անմեղ զոհերի հիշատակը և կոչ անում վերջ տալ մարդկության դեմ հանցագործություններին:
Այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական դաշնությունը: Դաշնության հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը հայտնեց, որ մոտ 40 երկրների 170 պատգամավորներ ստորագրել են հայտարարության տակ: «Նոր հայտարարությունը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, կոչ է անում ԵԽԽՎ-ին կանխել մարդկության դեմ իրականցվող հանցագործություները: Հայտարարությունը նախաձեռնել է ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեն»,- ասաց նա:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ավելի վաղ ասել էր, որ ԵԽԽՎ-ում ընդունվող այս փաստաթուղթը լրացնելու է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին։ Նա նշել էր, որ ԵԽԽՎ այս հայտարարությամբ Հայաստանը կունենա բավական ծանրակշիռ մի փաստաթուղթ: