Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը տեղի կունենա 17:00-ին
ՀասարակությունԱյս պահին Հայ առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունում` Էջմիածնի Մայր Տաճարում, հավաքվել են հազարավոր մարդիկ, ովքեր իրենց աղոթքն են բարձրացնում առ Աստված` 1915 թվականի զոհերի հիշատակի եւ նրանց հոգիների հանգստության համար:
Այստեղ են գտնվում նաև գեներալ Մանվել Գրիգորյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նշենք, որ ժամը 17:00-ին կսկսվի 1915 թվականի զոհերի սրբադասման արարողությունը, որին ներկա կլինեն տարբեր երկրներից ժամանած հոգեւոր առաջնորդներ եւ հյուրեր:
Իսկ արդեն երեկոյան՝ կընթերցվի վկայաբանությունը Ցեղասպանության նահատակների, որից հետո՝ Հռչակագիրը, որով այլևս նահատակները կհռչակվեն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սրբեր։
Սոսե Չանդոյան