Սևան-Գավառ ճանապրհին «Օպել»-ն ընկել է ձորը
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 24-ին՝ ժամը 03.48-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնելմեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 4-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 055 TSQ 35 պ/հ (վարորդ` Գ. Խ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ձորակում: Ջրափրկարարներն ուղղել և դուրս են բերել շրջված ավտոմեքենան. տուժածներ չկան: