Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


Միշտ արտասվելով մի լուսանկար էր ցույց տալիս, որը ջարդերից առաջ էր արվել. հիշում են հայտնիները

Lifestyle

100 տարին չի թուլացրել ոչ մեկի հիշողությունը: Հիշում ու պահանջում են սերունդները: Life.panorama.am-ը շարունակում է ներկայացնել 1915 թվականի եղեռնից մազապուրծ եղած հայերի ժառանգներին ու նրանց պատմությունը:

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը հայրական կողմը Թավրիզ քաղաքից է. «Տատիկս՝ Ավետիսյան Անահիտը, ծնվել է 1912 թվականին՝ Թավրիզում: Երբ փոքր էի, պատմում էր իր ընտանիքի, գաղթի մասին: Հիշում եմ՝ միշտ արտասվելով մի լուսանկար էր ցույց տալիս, որը ջարդերից առաջ էր արվել: Այնտեղ պատկերված էին տատիկս, իր փոքր եղբայրը, քույրը և մայրը: Չեմ կարող մոռանալ ոչ այդ լուսանկարը, ոչ էլ այդ պատմությունը: Իրեն ջուրն են գցել, մեկ սուզվել է, մեկ գլուխը հանել, մի որոշ ժամանակ պայքարել է, մինչև մեկը նկատել ու փրկել է: Դրանից հետո հայտնվել է ինչ-որ մարդկանց տանը, որտեղ իրեն միշտ տանջում էին: Տատիկս պատմում էր, որ այնտեղ մեկը կար, ով ոտքը միշտ իր ձեռքին էր դնում ու սեղմելով՝ ցավեցնում: Նրանց լեզուն չէր հասկանում ու մտածում էր, որ ընկել է թուրքի ընտանիք»:

Լիլիթի պատմելով՝ հերթական տանջանքից հետո տատիկը փախնում է և հայտնվում հայկական ընտանիքում, որտեղ նրան սիրում էին ու մոր պես մազերը շոյում. «Հետո տատիկս հանձնվում է Սիրիայի մանկատուն, այնտեղ ապրել է մինչև 6-7 տարեկանը: Գիտակցելով, որ կորցրել է ամբողջ ընտանիքին՝ դարձել է ինքնամփոփ: Հաճախ հիշել է, լացել ու նայել ձեռքի նկարին: Սակայն մի օր դաստիարակն անսպասելի ասում է, որ իրեն փնտրում են: Պարզվում է, եղեռնից փրկվել է նաև տատիկիս քույրը՝ Վարդանուշ Ավետիսյանը, ով իրենից մեծ էր 13 տարի: Գնացել է Թիֆլիս, ամուսնացել և ամուսնու հետ փնտրել իր հարազատներին»:

Լիլիթի տատիկն իր հետագա կյանքն անցկացրել է քրոջ ընտանիքում: Երիտասարդ տարիքում հանդիպելով Գյուրիից Թիֆլիս եկած մի երիտասարդի՝ ամուսնանում է. «Պապիս Վրաստանում էր ծառայում և զուգահեռ աշխատում էր տեղի հայկական թատրոնում՝ որպես դերասան: Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվում են Ալավերդի և միասին աշխատում այնտեղի թատրոնում: Այդտեղ էլ ծնվում են նրանց զավակներն ու թոռները, այդ թվում և ես: Ասեմ, որ տատիկս մինչև կյանքի վերջը՝ 1988 թվականը, ապրել է փոքր զավակի՝ մեր ընտանիքում: Շատ կապված էր ինձ հետ, անչափ շատ էր սիրում ինձ և հաճախ կիսվում էր իր հիշողություններով»:

Դերասանուհի Արփինե Իսրայելյանն արմատներով էրզրումցի է, Կարինից քաղաքից. «1915 թվականին հայրիկիս պապը, կորցնելով կնոջը՝ Մարիամին, իր երկու որդիների՝ Լորիսի և Եղիշի հետ գաղթում են Բասարգեչարի Չախրլու գյուղ, որն այժմ կոչվում է Վարդենիս: Որոշ ժամանակ անց ամուսնանում է նախկին կնոջ մորաքրոջ աղջկա հետ, ում անունը նորից Մարիամ էր: Այդ ամուսնությունից ծնվում են իմ պապը՝ Համբարձումը, և Հովհաննեսը: Մարիամն ու հայրիկիս պապը մահանում են, ինչի արդյունքում երկու որդիները՝ իմ պապն ու Հովհաննեսը, հայտնվում են մանկատանը և որդեգրվում տարբեր ընտանիքների կողմից: Դա է պատճառը, որ հորս գերդաստանը երեք ազգանուն է կրում՝ Իսրայելյան, Վարդանյան և Խաչատրյան: Չնայած այդ ամենին՝ նրանք պահպանում են կապը»:

Դերասանուհին մեծ ցանկություն ունի լինել Կարինում, սակայն, ոչ հյուրի կարգավիճակում. «Ինչպես բոլոր հայերի, այնպես էլ ինձ համար դա ցավոտ թեմա է: Շատ դաժան զգացողություն կունենամ, եթե այնտեղ գտնվեմ որպես հյուր»:

Ազգագրական երգիչ Մկրտիչ Մկրտչյանը Life.panorama.am–ի հետ զրույցում հիշեց, որ իր 49 շունչ ունեցող ազգից փրկվել է միայն իր Ղազար պապը. «Հայրական կողմս Սասունի Թաթանք գյուղից է եղել: Ժամանակին պապիկիս հայրը աշխատանքի պատճառով ընտանիքի հետ տեղափոխվել է Բշերիկ քրդական քաղաք: Այնտեղ շատ սասունցիներ են եղել աշխատելիս ու ապրելիս: Երկու եղբայր վիճել են այդ պատճառով և մոտ 6-7 տարի միմյանց չեն տեսել: Ջարդերից հետո պապիկիս հորեղբոր կինը՝ Մարգարիտը, ով կորցրել էր ֆիդայի ամուսնուն, որոշում է այցելել և տեսնել, թե տեգոր ընտանիքն ինչպես է ապրում: Տունը հայտնաբերում է թալանված: 

Հոդվածի շարունակությունը՝ այստեղ

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»