ԱՄՆ-ում համերգի ժամանակ փլվել Է դպրոցական բեմահարթակը
ՀասարակությունԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի դպրոցներից մեկում դպրոցականների ելույթի ժամանակ բեմահարթակը փլվել Է: 12 բարձրդասարանցիներ վնասվածքներ են ստացել, մեկը գտնվում Է օրհասական վիճակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել Վեստֆիլդ քաղաքում՝ «Ամերիկյան կարկանդակ» անվանումը կրող դպրոցական ռոք-համերգի ժամանակ: Բոլոր տուժածները փլվելու պահին եղել են բեմահարթակի վրա:
Հանդիսականներից մեկի խոսքով՝ սկզբում ինքը կարծել Է, թե դա կարող Էր լինել շոուի մի մասը, այնուհետեւ ուսուցիչներն ու աշակերտներն շտապել են օգնելու տուժածներին:
Վեստֆիլդի քաղաքագլուխ Էնդի Քուկը հայտնել Է, որ պատահարի պատճառները հետաքննվում են: